Արցախի նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին

21-08-2019 17:25:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին:
 

Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առչվող հարցեր:
 
Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նախագահը
«Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս անվանի մասնագետը կնպաստի մեր հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացին:
 
Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 526 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար