Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԳԱՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԸ

22-08-2019 13:51:47   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն
2020  թուականը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին Հայրապետական գահակալութեան 25-ամեակն է: Այս առիթով, Ազգային Կեդրոնական Վարչութիւնը յատուկ յանձնախումբ մը նշանակած է հանդիսաւոր կերպով նշելու Նորին Սրբութեան 25 տարիներու վրայ տարածուած հովուապետական առաքելութիւնն ու ծառայութիւնը:
 


Յանձնախումբին մաս կը կազմեն Ազգ. Կեդր. Վարչութեան Կրօնական Ժողովի համա-ատենապետներ Գերշ. Տ.
Օշական Արք. Չօլոյեան եւ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան եւ նոյն Ժողովի անդամ Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեան. Քաղաքական Ժողովի համա-ատենապետներ՝ Տիար Ստեփան Տէր Պետրոսեան եւ Տիար Գրիգոր Մահսերեճեան եւ նոյն Ժողովի անդամ Տիկ. Սեդա Խտըշեան:
 
Յանձնախումբը յառաջիկային պիտի ճշդէ Վեհափառ Հայրապետին 25-ամեայ գահակալութեան առիթով կատարուելիք նախաձեռնութիւնները:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 457 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար