«ՕՆԷՔՍ» ՍՊԸ-ն մշտապես գործել է օրենքի շրջանակներում

22-08-2019 15:34:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ի պատասխան ս.թ. օգոստոսի 20-ին ՀՀ ՊԵԿ -ի կողմից տարածած մամլո հաղորդադրության հայտնում ենք, որ 2015 թվականին իր հիմնադրման օրվանից «ՕՆԷՔՍ» ՍՊԸ-ն գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, մշտապես պարտաճանաչ կատարել և կատարում է իր բոլոր հարկային պարտավորությունները:
 


Ինչ վերաբերում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում որպես Ա/Ձ գրանցված և գործող Արթուր Խառատյանին, ապա պայմանագրի հիման վրա վերջինիս կողմից Գերմանիայում ֆիզիկական անձանցից հավաքագրված ծանրոցները «ՕՆԷՔՍ» ՍՊԸ-ն  ընդունում է ՀՀ ՊԵԿ մաքսատան տերմինալում, կատարում մաքսային ձեւակերպումներ որպես փոստային առաքանիներ՝
համաձայն ՀՀ Տրանսպորտի ԵՎ Կապի Նախարարության կողմից տրամադրված N32 լիցենզիայի: 
 
ՀՀ Մաքսային մարմինների եւ Ա/Ձ Արթուր Խառատյանի միջեւ ս.թ. հուլիսի վերջին դեպի ՀՀ Մաքսային տերմինալ բեռնափոխադրման ընթացքում առաջացած միջադեպի հետ «ՕՆԷՔՍ» ՍՊԸ-ն որևէ առնչություն չունի, քանի որ «ՕՆԷՔՍ»-ի գործառույթը սկսվում է ՀՀ Մաքսային տերմինալում ծանրոցների ընդունման պահից սկսած: 
 
Մեկ անգամ ևս վերահաստատում ենք որ ընկերությունը հավատարիմ է ՀՀ օրենքները խստորեն պահպանելու սկզբունքին, վայլելում է ավելի քան 80.000 օգտատերերի վստահությունը եւ կոչ ենք անում ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարությունների տարածումից, որոնք կարող են արատավորել «ՕՆԷՔՍ» ՍՊԸ-ի գործարար համբավը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 556 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար