«Հերացի» համալսարանական հիվանդանոցում 7 ժամ տևողությամբ բարդ վիրահատությունն ավարտվել է բարեհաջող ելքով

23-08-2019 13:06:16   | Հայաստան  |  Հասարակություն
«Հերացի» համալսարանական հիվանդանոցում հերթական բարդ վիրահատությունն է իրականացվել: ԵՊԲՀ պրոֆեսիոնալ բժիշկների միջամտությամբ կատարված 7 ժամ տևողությամբ վիրահատությունն ավարտվել է բարեհաջող ելքով, այժմ հիվանդը գտնվում է տանը՝ հետվիրահատական փուլում:
 


ԵՊԲՀ Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանը նշեց, որ հիվանդը հուլիսի 17-ին ենթարկվել էր ավտովթարի ինչի հետևանքով ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք՝ համակցված դիմային գանգի միջին և վերին երկրորդական բոլոր ոսկրերի
մանր բազմաբեկոր կոտրվածքներով, բեկորների զգալի տեղաշարժով:
 
Հիվանդը երեք շաբաթ անցկացրել է հանրապետության բազմապրոֆիլ հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Ներգանգային արյունազեղումներից հետո տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց՝ դիմային գանգի կոտրվածքների հնարավոր վերականգնման նպատակով:
 
«Դիմելու պահին առկա էր դեմքի զգալի ասիմետրիա, ձախ ակնագնդի զգալի տեղաշարժ, բազմաթիվ սպիական ձախախտումներ, լիկվորեա: Օրեր առաջ կատարվել է վիրահատություն. դիմային գանգի բազմաթիվ կոտրվածքների ռևիզիա և օստեոսինթեզ՝ տիտանե թիթեղներով: Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել , ներկայումս հիվանդը գտնվում է տանը հետվիրահատական փուլում»,-նշեց Աննա Պողոսյանը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 570 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար