Օբյեկտիվ և անաչառ գտնվելու դեպքում դատարանը կմերժի դատախազության կողմից ներկայացված բողոքը. Գոռ Առաքելյանի պաշտպան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



23-08-2019 18:14:54   | Հայաստան  |  Իրավունք
 


Օբյեկտիվ և անաչառ գտնվելու դեպքում դատարանը կմերժի դատախազության կողմից ներկայացված բողոքը: 
 
Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գոռ Առաքելյանի փաստաբան Ինգա Ավագյանը: 
 
Ըստ նրա՝  իր պաշտպանյալի
ն մեղադրում են կեղծ փաստաթուղթ ներկայացնելով ծառայությունից խուսափելու մեջ այն դեպքում, երբ առկա են 3 բժիշկների կողմից տրված էպիկրիզները:
 
Ի. Ավագյանի փոխանցմամբ՝ երկու էպիկրիզներով բժիշկները հաստատել են հիվանդության առկայությունը, իսկ մյուսով՝ բացառվել է այն՝  առանց հիմնավորման և փորձաքննության: 
 
«2019 թվականի մարտ ամսին Ռազմական ոստիկանության հետաքննության բաժնի հետաքննիչներն ու օպերներն այցելել են իմ պաշտպանյալի բնակության վայր: Հայկական ավանդական ընտանիքի նման պաշտպանյալիս ընտանիքը բավականին ջերմ մթնոլորտում ընդունել է այդ մարդկանց, և խոսակցություն է գնացել, թե հնարավոր է ձեր տղան որևէ առնչություն ունենա ենթադրյալ հանցագործության հետ, ձեզ հրավիրում ենք ռազմական ոստիկանություն: Այդ պահին որևէ կերպ դեռևս բացահայտված չի լինում, թե ինչ ենթադրյալ հանցագործություն է տեղի ունեցել: Նկատի ունենալով, որ իմ պաշտպանյալը հանցավոր ուղիով չի ապրել, որևէ հանցագործության հետ առնչություն չի ունեցել՝ իր կամքով, հոր ուղեկցությամբ ներկայացել է ռազմական ոստիկանության Աբովյանի բաժին»,- մանրամասնեց փաստաբանը՝ հավելելով, որ հաջորդ օրը ԶԼՄ-ներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե Գ. Առաքելյանը ենթադրյալ հանցագործության հետ առնչություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից: 
 
Ի. Ավագյանի խոսքերով՝ կատարվածից պարզ է դառնում, որ ի սկզբանե համապատասխան իրավապահ մարմիններն արդեն իսկ ձեռնարկել են ճնշումներ իր պաշտպանյալի նկատմամբ: 
 
Փաստաբանի տեղեկացմամբ՝ ոստիկանության բաժնում Գ. Առաքելյանին ինչ-որ մեկը նրան
հորդորում է խոստովանել ենթադրյալ հանցագործությանն իր մասնկացությունը, եթե չի ցանկանում, որ հայրը դատապարտվի: 
 
«Իմ պաշտպանյալը գրում է բացատրություն, որը թելադրված է լինում համապատասխան հետաքննիչի կամ օպերի կողմից, դրանից հետո նշում են, որ նա ձերբակալված անձ է ու նույն պահին ձերբակալում են»,- ընդգծեց Ի. Ավագյանը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»  
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 951 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար