Խոշոր հրդեհ Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում. Բնակչությունը տարհանվել է

26-08-2019 09:00:53   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ:
 


Նշված տարածքում նոր օջախների հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 25 փրկարար, 21 զինծառայող, հարակից գյուղերի 15 բնակիչ, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից 1 ջրատար: 
 
Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է
100 հա: 
 
Ժամը 18:30-ից մինչև 19:40-ը մեկ մարտական հաշվարկ Շուռնուխ գյուղի մոտակայքում իրականացրել է հերթապահություն. հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:
 
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
***
 
Օգոստոսի 24-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Չապնի գյուղում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում են դաշտեր:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ այրվում են անտառածածկ և խոտածածկ տարածքներ:
 
Ժամը 15:55-ից Չապնի և Սևաքար գյուղերի բնակչությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել է (110 բնակիչ):
 
Ժամը 16:30-ից 20:07-ը Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 21-րդ կմ-ից մինչև Կապանի Գործարանային փողոցի (օդանավակայանի տարածք) հատվածը ՃՈ աշխատակիցների կողմից փակվել է:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:49-ին: Այրվում է մոտ 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք:
 
Ժամը 20:51-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեպքի վայրում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 3, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցի, տեղի 5 բնակչի և 3 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հերթապահություն:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են պղնձամոլիբդենային կոմբինատի 3 ջրատար և մեկ տրակտոր:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 552 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար