Հասմիկ Հարությունյանը վերընտրվել է որպես Դիտորդների խմբի նախագահ

13-09-2019 13:46:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2019 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նիստը, որի ժամանակ խմբի նախագահ է վերընտրվել Հասմիկ Հարությունյանը:
 


Հասմիկ Հարությունյանը 2011 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2011 թվականի մարտ-հունիս ամիսներին սովորել է ՀՀ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում:
 
2013 թվականին ավարտել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված «Մարդու իրավունքներ և Ժողովրդավարացում»
միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2012 թվականի սեպտեմբեր-դեպկտեմբեր ամիսներին սովորել է Կիևի Տառաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի իավաբանության ֆակուլտետում:
 
2016 թվականից գիտությունների թեկնածուի հայցորդ է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում:
 
Հ. Հարությունյանը 2012 թվականի մարտից աշխատանքի է անցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» հկ-ում ՝ զբաղեցնելով իրավաբան-փորձագետի պաշտոնը:
 
2013 թվականի հունվարից «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» հկ-ի կողմից ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում՝ որպես փորձագետ: Նույն թվականի հունիս ամսից խմբում ներգրավվել է որպես անդամ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 340 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար