«Արմենիա TV-ն» տուգանվել է սերիալում մկրատով կնոջ դեմքը վնասելու դրվագի համար. Փաստինֆո

13-09-2019 13:53:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն, ուսումնասիրելով «Արմենիա TV» կողմից հեռարձակված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի 2019 թ. օգոստոսի 22-ի եթերում բռնության, կտտանքների ենթարկելու տեսարանները, տուգանել է ընկերությանը 500 հազար դրամով։
 


Ինչպես հայտնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որոշումն ընդունվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասին համապատասխան։
 
Սերիայում պատկերված էր,
թե ինչպես է հերոսներից մեկը մկրատով վնասում հերոսուհիներից մեկի քիթը։ Պատկերի ցուցադրումը բուռն արձագանք ու քննադատության մեծ ալիք բարձրացրեց սոցցանցերում։
 
Հանձնաժողովը, մասնավորապես, ընդգծել է, որ բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ մեդիայում կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունը անմիջականորեն ազդում են հանրային կյանքում բռնության օջախների բռնկման և դրանց քանակի, ինչպես նաև դաժանության աստիճանի վրա։
 
Աղբյուր` Փաստինֆո
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 348 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար