Ճապոնիայում 100-ից բարձր տարիքի մարդկանց թիվը գերազանցել Է 70 հազարի նշագիծը. «Արմենպրես»

13-09-2019 14:59:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ճապոնիայում 100-ից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել Է 70 հազարի նշագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտարարել Է առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը:
 


Նշվում Է, որ 100 կամ ավելի բարձր տարիքի մարդկանց թիվը Ճապոնիայում ավելանում Է 49-րդ տարին անընդմեջ եւ հասել Է 71 հազար 238-ի նշագծին: Գերատեսչության տվյալներով՝ այս ցուցանիշով կանայք զգալիորեն
գերազանցում են տղամարդկանց. նրանց բաժին Է ընկնում այդ տարիքային կատեգորիայի մարդկանց 88,1 տոկոսը: Այսպես, 100 կամ ավելի բարձր տարիքի կանանց թիվն այժմ Ճապոնիայում կազմում Է 62 հազար 775, իսկ տղամարդկանցը՝ ընդամենը 8463:
 
Ճապոնիայի ամենատարեց կինը՝ Ֆուկոուկա պրեֆեկտուրայի Կանե Տանակա անունով 116-ամյա բնակչուհին, ըստ Գիննեսի ռեկորդների գրքի, կրում Է նաեւ մոլորակի ամենածեր մարդու տիտղոսը: Ճապոնիայի ամենատարեց տղամարդը Նիիգատա պրեֆեկտուրայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 361 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար