«DataArt» ընկերությունը պլանավորում է լինել առաջատարների հնգյակում

13-09-2019 16:49:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Երևանում պաշտոնապես բացվել է «DataArt» ընկերության գրասենյակը, որին ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը: 
 
«DataArt»-ը ստեղծում, մշակում և զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք հաճախորդներին օգնում են տարբեր ոլորտներում զարգացնելու իրենց բիզնեսը: Արդեն 22 տարի գործող ընկերությունը մասնաճյուղեր ունի ավելի քան 20 երկրում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում,
Արգենտինայում, և այլն։ Այժմ բացվել է նաև հայաստանյան գրասենյակը, որն ունի 20-ից ավելի աշխատակից։
 
Նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, շնորհավորելով և  բարի երթ մաղթելով  ընկերության աշխատակիցներին  գրասենյակի բացման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ այս ընկերության բացումը Հայաստանում իր հետ կբերի նոր գիտելիքներ, նոր տեխնոլոգիաներ, ինչպես նաև՝ լավ աշխատանքային մշակույթ, որի հիմքում մարդկային հարաբերություններն ու մարդկային բարձր որակներն են: 
 
«DataArt» ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը նշել է, որ սա իրենց գաղափարների իրագործման սկիզբն է, առաջիկայում ունեն մեծ նպատակներ։
 
«Պետք է ձգտենք, որպեսզի լինենք Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի  գործատուների հնգյակի մեջ, բայց հնգյակում չլինենք հինգերորդը»,- ընդգծել է Բաղդասարյանը:
 
Գրասենյակը կահավորված է հետաքրքիր լուծումներով: Ունի բանակցությունների, քննարկումների համար նախատեսված 2 դահլիճ, խոհանոց, հանգստի համար նախատեսված անկյուններ, խաղասրահ: 
Հյուրերը շրջել են գրասենյակում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:  
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն  
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 336 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար