Արթուր Ալեքսանյանը որոշել է վնասվածքով մասնակցել եզրափակչին. «Արմենպրես»

16-09-2019 11:05:17   |   |  Ի՞նչ է գրում մամուլը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Արթուր Ալեքսանյանը վնասվածքով կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին:
 


«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ըմբշամարտի ֆեդերացիայից: Ալեքսանյանն արդեն հանդիպել է բժիշկների, ովքեր փորձելու են ամեն կերպ մեղմել ցավերը.  գյումրեցի մարզիկը
պատրաստվում է մասնակցել եզրափակչին:
 
 97 կգ քաշային կարգի եզրափակչում աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կփորձի առավելության հասնել Ռուսաստանը ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի նկատմամբ:
 
Ալեքսանյանի մոտ նախօրեին զգացնել է տվել կողոսկրերի վնասվածքը, որը նա ստացել էր նախորդ աշխարհի առաջնության ժամանակ: 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 243 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար