Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամ

17-09-2019 14:47:58   | Դանիա  |  Մամլո հաղորդագրություն
Կոպենհագենում անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանի ընթացքում այսօր կայացել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի և ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության ընտրությունները։
 


 ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են , հարկ է նշել, որ ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության հայտ էին ներկայացրել 7 երկիր, այդ թվում Հայաստանը: ԱՀԿ անդամ 53
երկրի ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ընդգրկվել է ԱՀԿ Մշտական կոմիտեի կազմում, որը կգործի առաջիկա 3 տարիներին:
 
Կայացել է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի ընտրությունը, որին թեկնածության հայտ են ներկայացրել 6 երկիր` Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Վրաստան: Քվեարկության արդյունքում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն է ընտրվել Բելգիայի ներկայացուցիչը` Հանս Կլյուգեն:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 312 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար