Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

17-09-2019 17:02:37   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
 

Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ եւ մաղթել նրանց հաջողություններ աշխատանքում:
 
Նախագահը ֆիզիկական կուլտուրայի
եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար երկու հոգու շնորհել է ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում:
 
 
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 351 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար