Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ

18-09-2019 10:39:42   | Թաիլանդ  |  Սպորտ
 


 
Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում անցկացվելու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնի 9 մարզիկ:
 
Տղամարդկանց հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով՝ Անդրանիկ
Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109 կգ): Կանանց պայքարում ընդգրկված են Իզաբելլա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):
 
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 291 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար