Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվել է «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը

18-09-2019 12:41:34   | Հայաստան  |  Հասարակություն
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախորդ մրցութաշրջանի դրամաշնորհային ծրագրով իրականացված «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագիրն ամփոփվել է: 
 


        Սեպտեմբերի 11-ին գրադարանի ճեմասրահում ցուցադրվել են մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները, իսկ թատերական խմբակի պարապմունքներն ամփոփվել են թումանյանական մոտիվներով հեքիաթների բեմադրությամբ: 
 
           Ծրագրի փոքրիկ շահառուներն ամռան 3 ամիսներին հնարավորություն են ստացել ըստ իրենց նախասիրության և անվճար հիմունքներով
հաճախելու նկարչության, խեցեգործության, ուլունքագործության, ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակներ` հմուտ մասնագետների օգնությամբ ձեռք բերելու և զարգացնելու ստեղծագործական նոր հմտություններ: Սաների համար, պարապմունքներին զուգահեռ կազմակերպվել են ճանաչողական այցեր՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններ, Տեր-Ղազարյանների միկրոարվեստի թանգարան և «Մոսկվա» կինոթատրոն: 
 
       Նշենք, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 3-ից մեկնարկած՝ խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական խմբակներում ընդգրկվել են հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների՝ 7-15 տարեկան 55 երեխա:
 
       Ծրագիրը միտված էր նշյալ խմբերի երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, նրանց ամառային արձակուրդի բովանդակալից անցկացմանը:  
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 245 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար