Ով է խորտակվելու. ներքաղաքական նոր եռանկյունի Հայաստանում

18-09-2019 12:55:02   | Հայաստան  |  Վերլուծություն
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառումով արագ արձագանքել էր ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին: Վանեցյանը իր հրաժարականի աղմկոտ հայտարարությունից մեկ օր անց անդրադարձել էր նախկին իշխանության, մասնավորապես Միքայել Մինասյանի հետ ասոցացման հարցերին եւ ասել, թե որեւէ մեկը թող չփորձի իրեն կապել Մինասյանի հետ, իսկ Մինասյանն իր համար մարդ է, որը պետք է օրենքի շրջանակում պատասխանի շատ հարցերի:
 


Մինասյանի հետ Վանեցյանին ասոցացնելու առիթը վարչապետի մամուլի խոսնակն էր, որը ակնարկել էր, թե որտեղ է գրվել Վանեցյանի հրաժարականի տեքստը:
 
Միքայել Մինասյանն արձագանքել է, թե Արթուր Վանեցյանը պետք է պատասխան տա հանիրավի քաղաքական հետապնդումների, «գործեր կարելու», «նախագահ կալանավորելու» քաղաքական գործընթացի մաս լինելու համար:
 
ԱԱԾ պետի հրաժարականը Հայաստանում
ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, որը հնարավոր է բնորոշել կոնֆլիկտային ուշագրավ եռանկյունով՝ Փաշինյան-Վանեցյան-Մինասյան: Կա Փաշինյան-Վանեցյան կոնֆլիկտ, համենայն դեպս առերեւույթ, կա Մինասյան-Վանեցյան կոնֆլիկտ՝ դարձյալ գոնե առերեւույթ, եւ դրանից առաջ էլ թերեւս ձեւավորվել էր Փաշինյան-Մինասյան դիմակայության գիծը, այն բանից հետո:
 
Այդպիսով, Փաշինյան-Վանեցյան-Մինասյան կոնֆլիկտային եռանկյունին կարող է բնորոշվել «Բերմուդյան», այն իմաստով, որ եռանկյունին հավակնում է կլանել առաջիկա ներքաղաքական գործընթացների զարգացման հիմնական հոսքն ու փաստացի թելադրել «թրենդը»:
 
Իհարկե դեռ պարզ չէ, թե այն ինչպես է զարգանալու, եւ արդյոք կլինեն կենսունակ մրցակիցներ: Միեւնույն ժամանակ, սակայն, դատելով եռանկյան ուրվագծումից, դրա հետ մրցակցելը բավական բարդ է լինելու, եւ հարկ կլինի շրջանցել, ինչն իր հերթին ունենալու է բարդություններ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 634 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար