Գևորգ Լոռեցյանն այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

19-09-2019 10:47:21   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել  «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ:
 


Գև
որգ Լոռեցյանը եղել է քոլեջի մարզադահլիճներում և ճաշարանում, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, սննդակարգին և ճաշացանկին: Նախարարի տեղակալը հետևել է քոլեջի տարածքում կառուցվող նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին։ Այս մասնաշենքը հագեցած կլինի ժամանակակից բոլոր պայմաններով և կծառայի որպես հյուրանոց/հանրակացարան քոլեջում սովորող և մարզվող երեխաների ու մարզիկների համար։ Մասնաշենքի կառուցման համար 2019 թվականի պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 423 միլիոն դրամ։
 
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վաղինակ Գալուստյանը նախարարի տեղակալին ներկայացրել է մարզօջախում կատարվող աշխատանքները: Նրանք քննարկել են նաև  քոլեջի գործունեության հիմնական մոտեցումները, կատարվող աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղիները:
 
Գ.Լոռեցյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության համար սպորտի զարգացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի, իսկ առկա խնդիրների օպերատիվ և արդյունավետ լուծման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 303 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար