Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. Պաշտպանները դիմել են Գլխավոր դատախազություն՝ պահանջելով անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը

19-09-2019 13:02:55   | Հայաստան  |  Իրավունք
 


ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
 
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը: 
 
Վերջինս այդ կապակցությամբ մի քանի գրառումներ է կատարել.
 
«Այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով: Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց: Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ
անհիմն է և, բացի այդ սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո: Այդ քրեական գործերից մի քանիսի վարույթը արդեն կարճվել է նախաքննության փուլում, համոզված ենք, որ այս գործը ևս չունի որևէ իրավական ապագա և կարճվելու է:
 
Գեներալ-գնդապետ Վ.Գասպարյանը իր ողջ կյանքը նվիրել է Հայոց պետականության կայացմանը, հավատարիմ է իր այդ նվիրումին նաև հիմա, իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցող քրեական գործընթացներին, ապա դրանք դիտարկում է երկրում տիրող իրավական նիհիլիզմի ընդհանուր համայնապատկերի մեջ»:
 
«Որոշ «ազատ» լրատվամիջոցների կողմից տարածվել է տեղեկատվություն, թե իբր Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարվել է հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։ Հայտնում եմ, որ դա սուտ է, Վ.Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար և որևէ պատճառված վնաս։ Իմ տեղեկություններով, վնասը վաղուց հատուցվել է այն ենթադրաբար պատճառած այլ անձանց կողմից»։
 
«Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ
քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
 
Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է տրվել կոպիտ իրավաբանական սխալ, կապված օրենքի 2011 թվականին գործող խմբագրության և ներկայիս խմբագրության հետ, որի արդյունքում ակնհայտ է, որ բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ հանցակազմը:
Ակնկալում ենք դատախազության մեկ էջանոց «ոնումենտալ» իրավական մտքի հուշարձան-պատասխան՝ մեր բողոքը մերժելու մասին»: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 436 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար