Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար.Ermenihaber.am

19-09-2019 14:19:30   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրք հայտնի դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ և սցենարիստ Ջեմ Յըլմազը, թուրքական մամուլի բնութագրմամբ, մի ամբողջ կարողություն է վճարել հայ գեղանկարիչ Տարոն Մուրադյանի կտավները գնելու համար:
 


Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` հայտնի կատակերգուն ոչ միայն մեքենաների կոլեկցիոներ է
, այլև 2006թ. ի վեր արվեստում մեծ ներդրումներ է կատարում: Նա տանն ունի արվեստի յուրօրինակ գործերի մեծ հավաքածու:
 
Յըլմազը, մասնակցելով «Galeri 77» ցուցահանդեսին, հայ Մուրադյանի վրձնին պատկանող 2 կտավ է գնել:
 
Նշվում է, որ թուրք դերասանը հայ նկարչի «Pequod»  կտավի համար վճարել է 66.000դոլար, իսկ «Portre 4» կտավի համար` 20.000 դոլար:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 330 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար