Կլուծենք, ես կտամ 50 տոկոսը. Վարչապետը խոստացավ անմիջապես փոխանցել զոհված զինծառայողի հոր վիրահատության գումարի կեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



19-09-2019 15:15:29   | Հայաստան  |  Հասարակություն
 


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում տարբեր տարիներին զոհված զինծառայողների մայրերն ու այրիները՝ պատկան մարմիններից պահանջելով դրամական փոխհատուցում: 
 
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ցուցարարներին և խոսեց նրանց հետ՝ խոստանալով, որ քայլ առ քայլ բոլորին էլ դրամական փոխհատուցումներ կտրամադրվեն:
 
Հեռանալու պահին վարչապետին դիմեց զոհված զինծառայողներից մեկի հայրը և տեղեկացրեց, որ ծանր
վիրահատության է ենթարկվել, որն արժեցել է 3 մլն դրամ, և Պաշտպանության նախարարությունից խոստացել են նշված գումարի 50 տոկոսը վճարել, սակայն մինչ օրս որևէ վճարում չի կատարվել, և ինքը հայտնվել է տունը կորցնելու վտանգի առջև: 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հրահանգեց իր օգնական Նարիրի Սարգսյանին լուծել այդ հարցը և խոստացավ անձամբ վճարել այդ գումարի կեսը: 
 
Նա, մասնավորապես, ասաց. 
 
«Կլուծենք, ես կտամ 50 տոկոսը»: 
 
Նշենք նաև, որ կառավարությունից դժգոհող որդեկուրույս մայրերի շարքերում էր Մանվել Գրիգորյանի նախկին օգնականը, ով ևս փորձեց խոսել Ն. Փաշինյանի հետ, սակայն վերջինս ճանաչելով նրան՝ ասաց. 
 
«Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք. նրա ունեցվածքն օրինակ ինչի՞ չեք վաճառում ու բաժանում կամ մինչև 2016 թվականն ինչո՞ւ չեք վաճառել. այն թրերը, ոսկիները, փողերը, ինչի՞ չեք բաժանել, ի՞նչ եք եկել հիմա ինձանից ուզում: Կոնկրետ ձեզ թույլ չեմ տա ինչ-որ հարց տալ»: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5677 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար