Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով

19-09-2019 15:38:45   | Հայաստան  |  Սպորտ
 


ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 96-րդն է․
 
Սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո մեր թիմն առաջադիմել է 2 աստիճանով։ Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական ընտրանին հաջորդաբար հանդիպել է Իտալիայի (1-3) ու Բոսնիայի
և Հերցեգովինայի (4-2) հավաքականներին։ 
 
Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են հարևան Ֆրանսիան, հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան։ Ընտրական J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր դիրքում Իտալիայի ընտրանին է (15)։
 
 
 
1․ Բելգիա
 
2․ Ֆրանսիա
 
3․ Բրազիլիա
 
4․ Անգլիա
 
5․ Պորտուգալիա
 
6․ Ուրուգվայ
 
7․ Իսպանիա
 
8․ Խորվաթիա
 
9․ Կոլումբիա
 
10․ Արգենտինա
 
15․ Իտալիա
 
25․ Ուկրաինա
 
42․ Ռուսաստան
 
46․ Բոսնիա և Հերցեգովինա
 
54․ Ֆինլանդիա
 
60․ Հունաստան
 
82․ Բելառուս
 
88․ Ուզբեկստան
 
91․ Վրաստան
 
96․ ՀԱՅԱՍՏԱՆ
 
97․ Ղրղզստան
 
102․ Էստոնիա
 
115․ Տաջիկստան
 
116․ Ղազախստան
 
131․ Թուրքմենստան
 
131․ Լիտվա
 
139․ Լատվիա
 
172․ Մոլդովա
 
182․ Լիխտեյնշտեյն
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 344 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար