Գյումրիում ավտոմաքսատան կառուցման վերաբերյալ հերթական որոշումն է ընդունվել

19-09-2019 17:06:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Կառավարությունը որ
ոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գնման ընթացակարգերի կազմակերպման և ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Որոշման նախագիծը վերաբերում է Գյումրիում ավտոմաքսազերծման գործառույթներն իրականացնելու համար նախատեսված ավտոմաքսատան կառուցման ծրագրին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ սա արդեն 3-րդ փուլային նախագիծն է, որ ներկայացվում է կառավարության քննարկմանը: Նախագծով նախատեսվում է հատկացնել 970.4 մլն դրամ բետոնապատման և ասֆալտ բետոնե աշխատանքների համար՝ պայմանով որ սահմանված կարգով Ծրագրի իրականացման համար հաստատված և փորձաքննություն անցած ամփոփ նախագծանախահաշվային փաստաթղթերը կներկայացվեն ՀՀ կառավարություն: Գումարը նախատեսված է վերակառուցման աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար և իրականացվելու է մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով: 
 
Ի պատասխան վարչապետ Փաշինյանի հարցադրման առ այն, որ հոկտեմբերին նախատեսված է ավտոմաքսատան բացումը Գյումրիում, և նախանշված ժամկետների առումով որևէ  խնդիր կա՞, թե՞ ոչ, Դ. Անանյանը նշել է, որ ժամկետները կպահպանվեն: Կառավարության ղեկավարը հարցի առնչությամբ նշել է. «Այս մեխանիզմով սա արդեն մեր 3-րդ որոշումն
է, որ կայացնում ենք և հաշվի ենք առնում, որ Գյումրիի մաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով: Այս պատճառով, և դա կարևոր է, որ հենց այդ ժամկետներում տեղի ունենա, որպեսզի նաև որոշակի ավտոմեքենաների ներկրման ակտիվ փուլում աշխատի»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 327 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար