Ազգային ժողովի հանձնաժողովները նիստեր են գումարել

19-09-2019 17:18:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ:
 
Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել
«Պետական կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Նախագծի շուրջ հարցերի առաջադրումից և համապատասխան պարզաբանումներից հետո հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
 
Հաջորդիվ տեղի է ունեցել ԱԺ ապետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ:
 
Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Հանրագրերի մասին» օրենքին՝ կից փաթեթով և «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 406 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար