Ծառայում ենք ուշադիր, զգոն. Ոստիկանության պետի պաշտոնակատարը խորհրդակցություն է անցկացրել



19-09-2019 18:26:40   | Հայաստան  |  Հասարակություն
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ղեկավար կազմի հետ։
 


Ողջունելով ներկաներին` Արման Սարգսյանը նշեց. «Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայենք` թուլացնելով աշխատանքային ռիթմը, ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ ժամանակահատվածում
հասարակությունը տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ, ավելի արհեստավարժ, իրենց պարտականություններն ու իրավունքները հստակ գիտակցող ծառայողներով համալրված»:
 
Անդրադառնալով ծառայության արդյունավետության բարձրացմանը` ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը: Այս համատեքստում Արման Սարգսյանը խոսեց նաև կադրերի ընտրության հարցում անաչառ ու խստապահանջ մոտեցման, ինչպես և կոռուպցիոն երևույթների հանդեպ որդեգրած անհանդուրժողականության մասին:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին օպերատիվ և արտաքին ծառայություներին վերաբերող այլ հարցեր ևս:
 
«Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը: Ի գործ, հարգելի ծառայակից ընկերներ»,-ամփոփիչ խոսքում ընդգծեց ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը` մաղթելով բարի ծառայություն:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 412 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար