Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում

19-09-2019 18:29:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Երկրում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հանրապետության մարզերում իրականացնում են վերահսկողություն «Գյուղատնտեսական
կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անցկացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման նկատմամբ:
 
Նրանք զրուցել են գյուղատնտեսական կենդանիներ ունեցող տնտեսությունների ներկայացուցիչների հետ, լսել պատվերի շրջանակներում իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի մասին նրանց կարծիքներն ու մտահոգությունները, հանդիպել են համայնքը սպասարկող անասնաբույժների հետ:
 
Աշխատանքները շարունակվում են:
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 385 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար