ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Խաղաղության միջազգային օրվա առթիվ

19-09-2019 18:55:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Խաղաղությունը ՄԱԿ-ի ողջ աշխատանքի հիմքում է:
 


Եվ մենք գիտենք, որ խաղաղությունն ավելին է, քան պարզապես պատերազմից զերծ աշխարհ:
 
Դա նշանակում է դիմակայուն և կայուն հասարակություններ, որտեղ յուրաքանչյուր ոք ունի հիմնարար ազատություններ և ձգտում է, այլ ոչ թե՝ պայքարում իր հիմնական կարիքների բավարարման համար:
 
 
Այսօր խաղաղությունը
կանգնած է նոր վտանգի առջև. կլիմայական ճգնաժամը սպառնում է մեր անվտանգությանը, կենսապահովմանը և մեր կյանքին:
 
Հենց սրանով էլ պայմանավորված է այս տարվա Խաղաղության միջազգային օրվա թեմատիկ շեշտադրումը:
 
Այդ իսկ պատճառով իմ գլխավորությամբ հրավիրվելու է «Գործողություն հանուն կլիմայի» գագաթնաժողովը:
 
Սա գլոբալ ճգնաժամ է:
 
Միայն համատեղելով մեր ջանքերը հնարավոր է մեր միակ տունը դարձնել խաղաղ, բարգավաճ և ապահով մեզ և մեր ապագա սերունդների համար:
 
Խաղաղության միջազգային այս օրը կոչ եմ անում բոլորիդ.
 
Ձեռնարկե՛ք հստակ գործողություններ հանուն կլիմայի և պահանջե՛ք նույնը ձեր առաջնորդներից:
 
Սա մրցավազք է, որը մենք կարող ենք և պետք է հաղթենք:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 479 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար