Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում

20-09-2019 13:59:00   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բաբկեն Չոբանյանին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 


«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների
մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
 
Անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատ-րոնի դերասան Բաբկեն Սամվելի Չոբանյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 370 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար