Երևանում կայացել է ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը․ Վարոս Սիմոնյանը կարևորել է պլանի ներդրումը Հայաստանում

20-09-2019 16:41:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Սեպտեմբերի 20-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի Հայաստան կատարած այցի շրջանակում Երևանում տեղի է ունեցել ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը:
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: 
 
Իր բացման խոսքում Վարոս Սիմոնյանը հատուկ շնորհակալություն է հայտնել եվրոպական
գործընկերներին` ԵՄ Արտաքին ներդրումային պլանի վերաբերյալ իրենց լավագույն փորձը և մոտեցումները կիսելու պատրաստակամության համար:
 
«Մենք բարձր ենք գնահատում ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ժամանակին ներդրումը, ինչը կօգնի խթանել ներդրումները Հայաստանում՝ կենտրոնանալով մի շարք առաջնահերթ ներդրումային ոլորտների վրա, ինչպիսիք են՝ կայուն էներգետիկա և փոխկապակցվածություն, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) ֆինանսավորում, կայուն գյուղատնտեսություն, գյուղական ձեռնարկատերեր և ագրոբիզնես, կայուն զարգացող քաղաքներ և թվային տեխնոլոգիաներ՝ զարգացման համար», - ասել է նա։ 
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը հավելել է, որ ԵՄ Արտաքին ներդրումային պլանն ուղղված է ներառական աճի խթանմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը:
 
«Հետևաբար, կցանկանայի շեշտել, որ օտարերկրյա ներդրումների հոսքերի ներգրավումը, որոնք կնպաստեն Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը և արտահանման մրցունակությանը, հանդիսանում է ապագա տնտեսական աճի մեր տեսլականի
հիմնական հիմնասյուներից մեկը»,- իր խոսքն ավարտել է Վարոս Սիմոնյանը։ 
 
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ԵՄ Արտաքին ներդրումային պլանը, դրա ֆինանսական գործիքները և հիմնական բաղադրիչները, ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ներքո Հայաստանում ներդրումային հնարավորությունների քաղաքականության նպատակները և ներդրումային հոսքերը խթանելու նպատակով գործարար միջավայրի բարելավման ուղիները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 452 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար