Մարդ պետք ա ճղճիմ լինի, որ մտածի, թե հայրս ունենալով նման կենսագրություն` կթաքնվի. Լևոն Քոչարյան



20-09-2019 17:00:13   | Հայաստան  |  Քաղաքական
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ անց կհրապարակի Մարտի մեկի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը:
 


Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողներին ասաց, որ թե դատախազները, թե դատավորը, թե հանրության լայն զանգվածները վստահ են, որ Քոչարյանի՝ քննությունից թաքնվելու մասին խոսք չի կարող լինել:
 
 
«Ինչպես գիտեք, հինգ ամի
ս լինելով ազատության մեջ՝ ոչ խոչընդոտել է քննությանը, ոչ խուսափել, մի բան էլ ինքն է եկել ու ներկայացել: Այդ ամենը պարզ է, ուղղակի նպատակ ունեն դատը ձգձգել տարիներով՝ այս ընթացքում պատժելու նկատառում ունենալով»,- ասաց նա:
 
Լեւոն Քոչարյանն ասաց, որ իր հաշիվները սառեցված չեն, միայն հոր ու եղբոր հաշիվներն են կալանքի տակ:
 
Հարցին, թե որքա՞ն գրավի չափն է իրենց համար ընդունելի, նա պատասխանեց, որ շատ մեծ թիվ չեն կարող վճարել, բայց կան ընկերներ ու հարազատներ, որ կօգնեն:
 
«Եթե նույնիսկ գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է, որ այստեղ իրավական ոչ մի պրոցես չկա, սա ամբողջովին տեղավորվում է քաղաքական ինչ-որ բաների մեջ», ասաց Լևոն Քոչարյանը:
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 593 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար