Գյումրին նախապատրաստվում է Անկախության տոնի միջոցառումներին. «Արմենպրես»

20-09-2019 17:45:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 28 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Գյումրիում կատարվում են վերջին նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արդեն իսկ որոշ փողոցներ  փակ են, անկախության 28 ամյակին նվիրված ցուցանակներն  ու դրոշները զարդարում են քաղաք  տանող ճանապարհն ու քաղաքի հիմնականում կենտրոնական հատվածը:
 


Սեպտեմբերի 21-ին քաղաքի տարբեր հատվածներում կլինեն  երաժշտական հարթակներ՝ էլեկտրոնային, փոփ, ռոք, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար: Գյումրեցի  հայտնի արհեստավորների ու արվեստագետների աշխատանքները կցուցադրվեն Շահումյան փողոցում, իսկ Հայաստանի մարզերն առանձին տաղավարներով կներկայանան Ռուսթավելի փողոցում։
 
«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, օրվա ընթացքում
բաց կլինեն բոլոր թանգարանները:  Տոնական օրը կամփոփվի գալա-համերգով, որը կմեկնարկի ժամը 19։00-ից, Գյումրու Վարդանանց հրապարակում։ Համերգին ելույթ կունենան հայ և արտասահմանցի արտիստներ, մասնավորապես՝ էլեկտրոնային երաժշտության ժանրում հայտնի Dole & Kom գերմանական խումբը, ինչպես նաև գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին իրենց կատարումներով կուրախացնի ինդի փոփ ժանրում հանդես եկող, Գրեմմի մրցանակի առաջադրված ամերիկյան Capital Cities խումբը, որն աշխարհին հայտնի է Safe and Sound մեգահիթով։
 
Այն փողոցներում, որտեղ նախատեսված են համերգներ, տեղադրվում են բեմեր, իսկ գլխավոր՝  «Վարդանանց» հրապարակի բեմի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են:
 
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով կանցկացվեն Գյումրիում։
 
Քաղաքի տարբեր հարթակներում տեղի կունենան համերգներ. երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 495 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար