Աննա Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 28–ամյակի առթիվ

21-09-2019 10:27:55   | Հայաստան  |  Հասարակություն
Սիրելի´ հայրենակիցներ,
 


Ջերմորեն շնորհավորում եմ Սեպտեմբերի 21-ի՝ մեր պետության անկախության տոնի առթիվ: 28 տարի առաջ հայ ժողովուրդը միավորվեց, որպեսզի իրականացնի մեր պապերի դարավոր երազանքը, և մենք, հանրաքվեի միջոցով, ընտրեցինք ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն
կառուցելու դժվար, բայց պատվաբեր ուղին:
 
Այսօր, 28 տարի անց, մենք գտնվում ենք պատմական մի ժամանակահատվածում, երբ ունենք բացառիկ հնարավորություն մեր հայրենիքը դարձնելու ավելի լավը, մեր քաղաքացիների համար ստեղծելու ապրելու ավելի բարեկեցիկ պայմաններ, լինելու ավելի հզոր, ավելի անվտանգ ու ավելի ժողովրդավար:  Եվ Նոր Հայաստանի՝ մեր երազանքի Հայաստանի կառուցման համար յուրաքանչյուրս պետք է աշխատենք, արարենք հանուն մեր երկրի, մեր ժողովրդի, մեր զավակների և նրանց ապագայի:
 
Տոնդ շնորհավոր 28-ամյա Անկախ ու Ազատ Հայաստան:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 396 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար