Աննա Հակոբյանը հյուրընկալել է ամերիկահայ գործարար, բարերար Ջորջ Բաղումյանին

21-09-2019 10:46:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 20-ի երեկոյան հյուրընկալել է ամերիկահայ բարերար, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի բարեկամ Ջորջ Բաղումյանը։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ‹‹Իմ քայլը›› հիմնադրամին աջակցելու և մասնավորապես
‹‹Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին›› տրամադրած նվիրատվության համար։
 
Ամերիկահայ գործարարը շեշտել է, որ Հայաստանը պետք է հաջողի և այդ հարցում աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը պետք է համախմբվեն։ ‹‹Դա ժամանակի խնդիր է, ինչքան տարբեր ոլորտներում հաջողության հասած հայերը համախմբվեն, այդքան արագ երկիրը կհասնի հաջողությունը››,- ասել է գործարարը։
 
‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ծրագրերից մեկն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց վերականգնմանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։ Ծրագիրը, առողջության վերականգնումից զատ, կարևորում է զինհաշմանդամների և վիրավոր զինվորների սոցիալական ինտեգրումը՝ կրթության և հմտությունների ուսուցանման միջոցով։ Ծրագրի իրականացման համար «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» հատկացվել է 194,800,000 ՀՀ դրամ։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 513 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար