28 տարի առաջ այս օրը մենք որոշել ենք ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը

21-09-2019 11:25:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 


 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք
են Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա՛նք են այս տոնի հիմքում ընկած այն նվիրական գաղափարները, որոնց մենք պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք սերունդներին։
 
Շնորհավորում եմ բոլորիս։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայկական անկախ պետականությունը»։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 379 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար