Փաշինյան-Թրամփ հանդիպումը ինչ-որ պահի տեղի է ունենալու, մենք համբերատար ենք. Զոհրաբ Մնացականյան.Tert.am

21-09-2019 14:43:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, այսպես, թե այնպես, ինչ-որ պահի տեղի է ունենալու, մենք համբերատար ենք: Այս մասին Գյումրիում Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ չպետք է հարաբերությունների մակարդակը չափել հանդիպումների հաճախականությամբ:
 


«Պետք է դատենք՝ ինչ հարթակ ստեղծեցինք՝ ռազմավարական երկխոսության հարթակ, և ինչ մակարդակով է դա արվում: Վերջերս ունեցանք ևս մեկ այց պաշտպանության գծով, ես Նյու Յորքում ևս մեկ հանդիպում
եմ ունենալու բարձրաստիճան մակարդակով: Այս ամենը մեզ համար շատ-շատ էական է, որովհետև Միացյալ Նահանգները շատ կարևոր գործընկեր է»,-ասաց նախարարը:
 
Վերջինիս խոսքով՝ մենք ունենք օրակարգի բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանի անվտանգությանը, մեր երկկողմ հարաբերություններին, Միացյալ Նահանգների շարունակական աջակցությանը Հայաստանին:
 
«Եվ վստահությամբ եմ ասում, որ այդ աջակցությունը, որը մենք ստանում ենք Միացյալ Նահանագներից և՛ քաղաքական առումով, և՛ անմիջական, շատ կարևոր ու մեծ նշանակություն ունի»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 578 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար