Արմեն Գեւորգյանը չի կարող լքել երկիրը. դատարանը մերժեց միջնորդությունը. armtimes.com

08-10-2019 14:06:15   | ՀԱՀ  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը:
 


Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
 
Վերջինս երեկ դատարանին միջնորդեց վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված
խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում թույլ տալ նրան մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից։ Ըստ այդմ՝ Արմեն Գեւորգյանը պետք է հերթական բուժզննությունն անցնի Ավստրիայում, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել դատարանին։ Միաժամանակ Գեւորգյանը պետք է նաեւ գործնական հանդիպումներ ունենար:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 726 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար