Երևանի քաղաքապետարանի և Սանիթեքի պայմանագիրը շատ մեծ կասկածներ է առաջացնում. Մարության

08-10-2019 14:42:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Սանիթեք» ընկերության կողմից աղբի հավաքագրման այն թերացումներից բացի, որոնք մենք տեսել ենք ամիսներ ու գուցե տարիներ շարունակ, եղել են շատ տարօրինակ ընթացքներ: Օրինակ՝ շատ մեծ կասկած է առաջացնում պայմանագրի կնքման, մրցույթների անցկացման օրինականությունը: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, որ «Սանիթեք» ընկերությունը սպառնում է դիմել միջազգային արբիտրաժ:
 


«Հետաքրքիր փաստեր կան ընթացիկ փաստաթղթերի վարման, Սանիթեք-քաղաքապետարան հարաբերությունների վերաբերյալ և այլն: Այնպես որ, այստեղ շատ հարցեր
կան»,- ասաց նա:
 
Ինչ վերաբերում է արբիտրաժ դիմելուն, Հայկ Մարությանն ասաց, որ քաղաքապետարանի կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել են բոլոր փաստաթղթերը: «Եթե այնուամենայնիվ Սանիթեք ընկերությունը որոշում կայացնի գնալ արբիտրաժային դատարան, ենք լիովին պատրաստ ենք դրան»,- նշեց Մարությանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 552 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար