Նուբարաշենում բացվել է տարեցների խնամքի ցերեկային կենտրոն՝ բարեգործական ճաշարանով

09-10-2019 17:41:58   | Հայաստան  |  Հասարակություն
 


Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Նուբարաշեն վարչական շրջանում ներկա են գտնվել «Տարեցների խնամքի ցերեկային կենտրոն»-ի բացմանը:
 
«Նուբարաշենի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տարածքում գտնվող շինությունը 5 տարի ժամկետով անհատույց տրամադրվել էր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ին՝ կենտրոն հիմնելու
համար: Շինության նորոգումը հնարավոր է դարձել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու ֆրանսիական Առնուվիլի քաղաքապետարանի համագործակցությամբ և ֆինանսական աջակցությամբ: Ի դեպ, Նուբարաշենն ու Առնուվիլը համագործակցում են գործընկերության հուշագրի շրջանակում, իսկ այս գաղափարի իրականացմանը նպաստել է նաև ծնունդով նուբարաշենցի, ներկայում՝ Առնուվիլի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը:
 
Կենտրոնի և կից գործող բարեգործական ճաշարանի հիմնական նպատակն է աջակցել տարեց, հաշմանդամություն ունեցող կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց՝ ապահովելով նաև տաք սնունդով: Հաստատության հատուկ որակավորված մասնագետները տարեցներին կմատուցեն առողջապահական, սոցիալական, հոգեբանական ծառայություններ, կապահովվի նրանց ժամանցն ու որոշակի զբաղվածությունը:
 
Թվով մինչև 80 շահառուների համար կառուցված տարեցների խնամքի ցերեկային կենտրոնը՝ բարեգործական ճաշարանով հանձնվել է «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի շահագործմանը:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 529 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար