Այսօր Տեսողության համաշխարհային օրն է. Այդ կապակցությամբ առողջապահության փոխնախարարն այցելել է Հրազդանում տեղակայված Աչքի շարժական հիվանդանոց

10-10-2019 16:31:31   | Հայաստան  |  Հասարակություն
 
Հոկտեմբերի 10-ին՝ Տեսողության համաշխարհային օրը, տեղի ունեցավ Հայկական ակնաբուժության նախագծի և Առողջապահության նախարարության համատեղ միջոցառումը, որի ընթացքում Առողջապահության փոխնախարար  Հովհաննես Հարությունյանը այցելեց Հայկական ակնաբուժության նախագծի՝ Աչքի շարժական հիվանդանոցը, որը ներկայումս տեղակայված է Հրազդանի Բժշկական կենտրոնի հարակից տարածքում` Հրազդան քաղաքում:   
 
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ ԲՀ), որն արդեն 27 տարի Հայաստանում իրականացնում է բժշկական բարեգործական լայնածավալ աշխատանքներ, 2004 թ-ից ի վեր Առողջապահության նախարարության հետ ամեն տարի նշում է Տեսողության համաշխարհային օրը:  
 
Այս տարի Տեսողության համաշխարահին օրվա միջոցառուները անցկացվում են «Մեր տեսողությունը կարևոր է» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել տեսողական խնդիրների կանխարգելման  եւ տեսողական խանգարումների հիմնահարցերի վրա։
 
Միջոցառման ընթացքում փոխնախարար Հովհաննես Հարությունյանը և ՀԱՆ ԲՀ տնօրեն Նունե Եղիազարյանը խոսեցին Տեսողության միջազգային օրվան նվիրված: Այցի ընթացքում փոխնախարարը ծանոթանավ Աչքի շարժական հիվանդանոցում ՀԱՆ ԲՀ-ի կողմից իրականացվող՝ ակնահատակի անվճար զննումներին և վիրահատություններին: 
 
Այնուհետև, հյուրերը այցելեցին Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ տեղակայված է ՀԱՆ ԲՀ—ի՝ ակնահատակ նկարելու սարքը, որի միջոցով դիաբետ ունեցող անձանց համար ակնահատակի զննման աշխատանքներ են անց կացվում: 
 
Հրազդան քաղաքի բնակիչները հնարավորություն ունեցան աչքի առողջության պահպանման, հիվանդությունների զարգացման կանխման և կանխարգելման մասին հարցեր ուղղեցին ակնաբույժին: Քաղաքացիները ծանոթացան դիաբետի առկայության դեպքում աչքի խնամքի անրաժեշտ գործողություններին:
 
Հրազդան քաղաքի դպրոցականների համար անց կացվեց դասընթաց տեսողության կարևորության և պահպանման կանոնների վերաբերյալ: Այնուհետև երեխաները հնարավորություն ունեցան խաղալու ՀԱՆ ԲՀ-ի կողմից հրատարակած «Տեսունիկ» տեսողության վերաբերյալ գիտելիքահենք խաղը:         
 
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ)
 
1992թ.-ին ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանն ԱՄՆ-ում հիմնադրել է Հայկական ակնաբուժության նախագիծ (ՀԱՆ) բարեգործական կազմակերպությունը, որի հայաստանյան գրասենյակը ստեղծվել է 2002թ.-ին: 2003 թ.-ից ի վեր  իրականացնում է  «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որը միտված է հզորացնել ակնաբուժական ծառայություների մատուցման համակարգը, ինչպես նաև Հայաստանում կանխարգելել կուրության տանող դեպքերի քանակը: 
 
 
Արդեն 12 տարի է, ինչ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում իրականացնում է ակնային ստուգումներ և վիրահատություններ: Կազմակերպությունը ջանում է հոգալ Հայաստանի սոցիալապես խոցելի բնակչության կարիքները` Աչքի շարժական հիվանդանոցի և ամբողջ հանրապետության տարածքով կանխարգելիչ ակնային զննումների միջոցով՝ միաժամանակ ստեղծելով ավելի շարունակական հիմքեր` բարձրորակ ակնաբուժական ծառայությունները հասանելի և մատչելի դարձնելու Հայաստանի բոլոր բնակիչներին։ 
 
Ներկայումս ՀԱՆ-ն իրականացնում է համապարփակ, մեծածավալ եւ փոխկապակցված բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան:
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 484 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար