Մեկնարկում է «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի փառատոնը

14-10-2019 10:14:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ծրագիր 
 


Հոկտեմբերի 15, երեքշաբթի 
 
 
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ
 
 
 
10:00    IHTFF ՀԱՄԱԺՈՂՈՎ
 
Համաժողովի թեմաներն են․  
 
1.     «Ինչպես Հայաստան բերել խոշոր հեռուստա- և կինոարտադրողներին»
 
2.      «Ինչպես արտահանել սեփական արտադրանքը»
 
Խոսնակներն են՝ 
 
Դեյվիդ ՄկՔենզի, ռեժիսոր, պրոդյուսեր, Associated Television International ընկերության հիմնադիր (ԱՄՆ)
 
Սերգեյ Սարկիսով, պրոդյուսեր, ռեժիսոր, Bitz Films-ի նախագահ (Ռուսաստան)
 
Արամ Թորոսյան, Academy Films ընկերության տնօրեն
 
Ջեյքոբ Մեյբերի, POPSTAR! հեռուստաալիքի փոխնախագահ (ԱՄՆ)
 
 
 
Հոկտեմբերի 15, երեքշաբթի 
 
«Մոսկվա» կինոթատրոն 
 
13:30    Cocktail Hour
 
 14:30    Հատուկ ցուցադրություն
 
 
«Ընտրությունը»
 
Ռեժիսոր՝ Սերգեյ Սարկիսով
 
Ֆիլմը պատմում է Հայաստանում Թավշյա հեղափոխության մասին
 
 15:00    «Լավագույն
հեռուստաշարք» անվանակարգի հաղթող 
 
«Գետոյում ծնված և մեծացած» (1-ին մաս)
 
Ռեժսոր՝ Յոհան Մոթելսոն, Քենիա, 23 րոպե
 
«Գետոյում ծնված և մեծացած»-ը երեք մասից բաղկացած վավերագրական հաղորդաշար է, որը աֆրիկյան  խուլ քաղաքների ետնախորշերի կյանքի մասին է: Յուրաքանչյուր ֆիլմ պատկերում է մեկ թաղամաս՝ կենտրոնանալով քաղաքային բնութագրի, ճարտարապետության, մշակույթի և առօրյա կյանքի վրա:
 
 
 
 «Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգի հաղթող
 
«Ամարայկա»
 
Ռեժիսոր՝ Թիմ Սփարքս, ԱՄՆ, 94 րոպե
 
Անօրինական ներգաղթյալ Ռոբերտոն փորձում է օրինական կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում։ Նրա ջանքերը խափանվում են, երբ նա հայր է դառնում՝ ԱՄՆ կառավարության որդեգրած «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականության պայմաններում և բախվում է երեխաների տարանջատման պրակտիկայի հետ։
 
 18:30    Հատուկ ցուցադրություն 
 
«Նուբայի սիրտը»
 
Ռեժիսոր՝ Քենեթ Կարլսոն
 
2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինայի մասնակցությամբ
 
 «Նուբայի սիրտը» պատմություն է ամերիկացի կաթոլիկ բժիշկ Թոմ Քաթինայի մասին, ով անձնուրաց ծառայում է Սուդանի` պատերազմից ավիրված Նուբա լեռներում բնակվող մոռացված
մարդկանց։ Լիամետրաժ վավերագրական ֆիլմը բառացիորեն ոգեշնչել է շարժում, որը միտված է փրկել կյանքեր։ Ֆիլմի ժողովրդականությունը ճնշում է գործադրել Սուդանի նախագահ, ռազմական հանցագործ Օմար Հասան ալ Բաշիրի վրա։ Դիտելով «Նուբայի սիրտը»՝ նա հայտարարել է. ««Նուբայի սիրտը» Նուբայի լեռներում և Կապույտ Նեղոս նահանգում հրադադարի հիմնական պատճառն է»։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 224 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար