Անգլերենի ուսուցիչների համաժողով` «Դասավանդում հանուն հաջողության»

14-10-2019 12:05:05   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկա է գտնվել «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին, որը կազմակերպվել է  Բրիտանական խորհրդի կողմից` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 900 անգլերենի ուսուցիչներ և դասավանդողներ`ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաքից, ինչպես նաև  Վրաստանից և Իրանից:
 
Միջոցառմանը ներկա են եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ու Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը։  
 
Ողջունելով մասնակիցներին` նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն արձանագրել է,
որ Բրիտանական խորհրդի հետ գործընկերությունը հաջողությամբ շարունակվում է։ Նա հատկապես կարևորել է հեռավոր համայնքների ուսուցիչների հետ տարվող աշխատանքը,  նրանց մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնումը:
 
«Համաժողովը Հայաստանում և Հայաստանից դուրս գործող մասնագետների միջև փորձի փոխանակման լավ հնարավորություն է և լիովին համապատասխանում է պետության կողմից կրթության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների հիմնական ուղղվածությանը: Մեզ համար կարևոր է, որպեսզի բարեփոխումների արդյունքը տեսանելի լինի հատկապես դպրոցներում և մեր ապագա քաղաքացիների կյանքում», - դիմելով մասնակիցներին`նշել է  Արևիկ Անափիոսյանը։  
 
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի  տնօրեն Արևիկ Սարիբեկյանն, իր հերթին, նշել է, որ անգլերենի ուսուցիչների վերապատրաստումն ու դասավանդման հմտությունների զարգացումն իրենց գործունեության առաջնային ուղղություններից է։ «Վերջին հինգ տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը կազմակերպել է բազմաթիվ կոնֆերանսներ, որոնց ընթացքում Մեծ Բրիտանիայից հրավիրված մասնագետներն իրենց փորձն ու դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունն են  փոխանցել հայ ուսուցիչներին։ Այս տարի ձևաչափը մի փոքր այլ
է. առաջին անգամ տեղացի ուսուցիչներին ևս հնարավորություն ենք ընձեռել գործընկերների հետ կիսվել լավագույն փորձով»,- նշել է նա։ 
 
Համաժողովի շրջանակում մասնակիցների համար վարպետության դասեր կվարեն արտերկրից հրավիված փորձագետներ` անգլերենի դասավանդման մեթոդաբանական մի շարք ռեսուսրների հեղինակ Ստեֆան Հինլաֆը և Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի անգլերենի ծրագրերի ղեկավարը Սայմոն Էթերտոնը:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 313 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար