Ռուստամ Բադասյանը մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին

15-10-2019 13:43:14   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 14-16-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին։
Նախարարն իր ելույթում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ապահովել արդարադատության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացում, որի բաղկացուցիչ մասն է կազմելու Էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրումը: 
 
Նախարարի խոսքով՝  դրա  նպատակն է միավորել ար-դարադատության մար¬միններում գործող բոլոր էլեկ¬տրոնային համա¬կար¬գերը և տվյալների շտեմա¬րան¬ները, արդիականացնել դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը,
դրանց հիման վրա դատարաններում ներդնել և գործար¬կել դատական միասնական էլեկ¬տրոնային կա¬ռա¬վարման համա¬կարգ, ստեղծել իրավապահ դատական և իրավակիրառ մարմին¬նե-րի միջև էլեկ¬տրո¬նային փաստա¬թղ¬թա¬շրջանա¬ռու¬թյան համակարգ, ներդնել պաշտո¬նական առցանց նամակագրու¬թյան համակարգ, ապահովել համակարգի միջոցով վիճակագրական տվյալների հավաքագրու¬մը վարույթի ողջ ըն¬թաց¬քում, ինչպես նաև ապահովել թվային ար¬խիվների ստեղծումը:
 
Նախարար Բադասյանը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը չի շրջանցել Հայաստանի պետական կառավարման և արդարադատության ոլորտները: Եվրոպական միության, USAID- ի, ՄԱԶԾ-ի, Համաշխարհային բանկի և միջազգային այլ դոնորների աջակցությամբ մշակվել և գործարկվել են էլեկտրոնային հարթակներ և համակարգեր, որոնցից են www.e-draft.am  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, Արդարադատության նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը նպաստող www.e-hotline.am կայքը, ՀՀ պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթերի վավերականությունը ստուգելու նպատակով
ստեղծված www.e-verify.am միասնական կայքը, www.e-notary.am –ը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով գործարկված www.azdararir.am հարթակը և այլն:
 
Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ թվային դարաշրջանում առկա նոր մարտահրավերներին զուգահեռ՝ թվայնացումը հսկայական օգուտ է տալիս. ստեղծված էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների միջոցով կառավարությունները պայքարում են կոռուպցիայի դեմ և պարզեցնում են վարչարարությունը:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 550 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար