Սննդային թունավորմամբ Արտաշատի ԲԿ տեղափոխված աշակերտների թիվն ավելանում է

15-10-2019 17:40:14   | Հայաստան  |  Հասարակություն
Արտաշատի բժշկական կենտրոնում ժամը 15։00-ի դրությամբ անհրաժեշտ բժշկական օգնություն է ստանում սննդային թունավորումով 23 աշակերտ։ Ավելի վաղ նրանց թիվը 19 էր:
 


Հիվանդանոցի «Ֆեյսբուք»-ի էջում նշված է, որ հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 դպրոցից բժշկական կենտրոն են տեղափոխվել երեխաներ՝ սննդային թունավորում ունենալու կասկածանքով: Համապատասխան բուժզննում
անցնելուց հետո, երեխաների մոտ ախտորոշվել է սուր սննդային թունավորում, որը գնահատվում է թեթև և միջին ծանրության: «Երեխաները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, իրավիճակը վերահսկվում է»,-հայտնում են ԲԿ-ից:
 
ԲԿ է այցելել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանի և պատասխանատուների հետ այցելել է երեխաներին, տեղեկացել նրանց ինքնազգացողության մասին, զրուցել ծնողների հետ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 589 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար