Գյումրիից Մոսկվա ինքնաթիռի տոմսը կթանկանա 25 եվրոյով

16-10-2019 14:29:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսական Պոբեդա ավիաընկերությունը 25 եվրոյով թանկացնում է այլ երկրների օդանավակայաններից Ռուսաստանի օդանավակայաններ տոմսերի գինը, հայտնում է Վեդոմոստին:
 


Պատճառը Մոսկվայի դատարանի որոշումն է, որն ընկերությանն արգելել է օդանավակայաններում թռիչքի գրանցվող ուղևորներից լրացուցիչ 25 եվրո
գանձել: Նախկինում այդ գումարը չէր գանձվում առցանց գրանցվողներից, սակայն նոր թանկացումը վերաբերելու է թե առցանց, թե տեղում գրանցվողներից:
 
Տոմսերի թանկացումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 28-ից: Հիշեցնենք, որ Պոբեդան թռիչքներ է իրականացնում Գյումրիից Մոսկվա ուղղությամբ:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 401 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար