Իրազեկում քաղաքացիներին. սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում ձեռք բերված գույքը հարկադիր կարգով վտարելու համար դիմում ներկայացնելու ժամկետ

16-10-2019 16:10:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հարգելի քաղաքացի,
 


Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել  ««Դատական ակտերի
հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1-րդ հոդվածով սահմանվել է հարկադիր  էկեկտրոնային աճուրդի արդյունքում ձեռք բերված գույքը հարկադիր կարգով վտարելու համար դիմում ներկայացնելու ժամկետ: 
 
Մասնավորապես՝ գույքի նոր սեփականատերը վտարման պահանջը հարկադիր կատարողին կարող է ներկայացնել ոչ ուշ, քան տվյալ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: 
 
Նշված ժամկետի ավարտից հետո վտարումն իրականացվում է համապատասխան կատարողական թերթի հիման վրա:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 462 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար