Հերքում «Ժողովուրդ» օրաթերթում «Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով հրապարակման վերաբերյալ

17-10-2019 13:34:16   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Հարգելի գործընկերներ,
 
Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված և մի շարք այլ լրատվականների կողմից արտատպված`«Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով «լուրը» իրականությանը չի համապատասխանում և միտված
է արատավորելու ընկերության գործարար համբավը:
 
Նշենք, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտքը կազմում է շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ:
Սույնով կոչ ենք անում լրատվականին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հիշյալ բովանդակությամբ հրապարակումներ կատարած բոլոր լրատվամիջոցներից պահանջում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով «Հերքում» խորագրի ներքո կատարել տեղեկատվության հերքում: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ նշված տեղեկությունները սահմանված կարգով չհերքելու դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների։
 
 
Հարգանքով՝
«Սանիթեք» ընկերության տնօրինություն
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 249 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար