Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին

17-10-2019 16:52:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Լի Սոկ-Բեն (Lee Sok-bae) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին։
 
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և վստահություն հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը
կունենա Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:
 
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի սերտացման և առկա ներուժի իրացման համար։
 
Հանդիպման ընթացքում Ավետ Ադոնցը և Լի Սոկ-Բեն քննարկեցին երկու երկրների միջև զբոսաշրջության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր: 
 
Կողմերն անդրադարձան նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային խնդիրների: ԿՀ դեսպանը ներկայացրեց Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի շուրջ տիրող իրավիճակը։ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 421 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար