ԱԱԾ-ականները գնալու են Հրայր Թովմասյանի հոր տուն. «Հրապարակ»

17-10-2019 17:05:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.amՔիչ առաջ տեղեկացրել ենք, որ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հանելու գործընթացը նոր փուլ է մտել՝ իշխանություններն անցել են բացահայտ տեռորի։ Այսօր Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները զանգահարել են Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին եւ հրավիրել են ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու եւ որ գործի շրջանակներում։ 
 


Մենք կապվեցինք Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի հետ։ Նա ասաց, որ ԱԱԾ ներկայացուցչի հետ զրույցում ինքն ասել է
, որ վատառողջ է եւ չի կարող ԱԱԾ ներկայանալ։ ԱԱԾ-ականները չեն նահանջել, ասել են՝ այդ դեպքում մենք կգանք ձեր տուն, այսօր ժամը 4-ից հետո կայցելենք ձեր տուն։
 
Հիշեցնենք, որ 75-ամյա Վարդան Թովմասյանը բնակվում է Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում, նա ծանր վիրահատություններ է տարել վերջին տարիներին եւ առողջական լուրջ խնդիրներ ունի։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 491 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար