«Մեր տեսողությունը կարևոր է». ցուցահանդես-մրցույթ « Աշխարհն իմ աչքերով»

18-10-2019 11:23:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 17-ին Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի գրասենյակում Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում,  տեղի ունեցավ «Աշխարհն իմ աչքերով» մրցույթ- ցուցահանդեսի եզրափակիչ փուլը, որը նաև Տեսողության համաշխարհային օրվան նվիրված՝ հիմնադրամի միջոցառումներից վերջինն էր այս տարի: 
 

Միջոցառումը կազմակերպված է
ր Երևանի և մարզերի դպրոցականների համար, ովքեր մասնակցել էին դպրոցներում նախապես հայտարարված մրցույթ-ցուցահանդեսին: Նախապես՝ մասնակցության ցանկություն հայտնած դպրոցներում սեպտեմբերի 16-25-ը անց Էր կացվել ցուցահանդես: ՀԱՆ ԲՀ-ի աշխատակիցները այցելել էին մի քանի դպրոց, դիտել աշխատանքները և նվիրել «ՀԱՆ ԲՀ»ի կողմից հրատարակված «Տեսունիկ» խաղը 5-րդ, 6-րդ դասարանի դասվարներին՝ դասաժամի ընթացում ուսուցողական խաղ անց կացնելու համար: 
Միջոցառումը կազմակերպված էր երեխաների հետ տոնը նշելու նպատակով, որի ընթացքում երեխաները դիտեցին միմյանց նկարները, ծանոթանան գրասենյակի աշխատանքներին, դիտեցին փոքրիկ պրեզենտացիա տեսողության մասին և խաղացին «Տեսունիկ» տեսողության մասին գիտելիքահենք խաղը: Ցուցահանդես-մրցույթի հաղթողներին տրվեցին հատուկ մրցանակներ:
Բոլոր դպրոցներին տրվեց մեկական  «Տեսունիկ» խաղ:
 
Հիշեցնենք, որ ՀԱՆ ԲՀ-ն Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները սկսել էր հոկտեմբերի 10-ից՝ Տեսողության համաշխարհային օրվանից, մեկ շաբաթ առաջ: Միջոցառումների շրջանակներում Հանրային տեղեկատվության բարձրացմանը ուղղված միջոցառում էր անց կացրել Ազատության հրապարակի հարակից տարածքում, Առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր փոխնախարար Հովհաննես Հարությունյանի այցը Հրազդան ԲԿ-ի մոտ ներկայումս տեղակայված ՀԱՆ ԲՀ-ի Աչքի շարժական հիվանդանոց, ինչպես նաև« Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համատեղ Հայկական ակնաբուժության նախագծի միջոցով տեսողությունը վերականգնած մեծահասակների համար այցելություն թատրոն՝ «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը դիտելու:
 
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ)
1992թ.-ին ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանն ԱՄՆ-ում հիմնադրել է Հայկական ակնաբուժության նախագիծ (ՀԱՆ) բարեգործական կազմակերպությունը, որի հայաստանյան գրասենյակը ստեղծվել է 2002թ.-ին: 2003 թ.-ից ի վեր  իրականացնում է  «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որը միտված է հզորացնել ակնաբուժական ծառայություների մատուցման համակարգը, ինչպես նաև Հայաստանում կանխարգելել կուրության տանող դեպքերի քանակը: 
 
Արդեն 12 տարի է, ինչ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում իրականացնում է ակնային ստուգումներ և վիրահատություններ: Կազմակերպությունը ջանում է հոգալ Հայաստանի սոցիալապես խոցելի բնակչության կարիքները` Աչքի շարժական հիվանդանոցի և ամբողջ հանրապետության տարածքով կանխարգելիչ ակնային զննումների միջոցով՝ միաժամանակ ստեղծելով ավելի շարունակական հիմքեր` բարձրորակ ակնաբուժական ծառայությունները հասանելի և մատչելի դարձնելու Հայաստանի բոլոր բնակիչներին։ 
 
Ներկայումս ՀԱՆ-ն իրականացնում է համապարփակ, մեծածավալ եւ փոխկապակցված բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 752 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար