Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում

18-10-2019 11:40:22   | Հայաստան  |  Մշակույթ
Հանրահայտ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում: Այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
 


«Համերգը կկայանա 2020 թվականի առաջին րոպեներին: Տոմսերի վաճառք չկա, մուտքն ազատ է
: Կարծում եմ՝ հաճելի է նվեր է երևանցիներին, հյուրերին, Բրեգովիչի երկրպագուներին »,-ասաց Հակոբ Կարապետյանը:
 
Այն հարցին, թե արդյոք դա կապ ունի Երևանում Բրեգովիչի հետաձգված համերգի հետ, Հակոբ Կարապետյանը նշեց, որ ոչ: Ծրագիրը իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ-ի եւ կառավարության հետ համատեղ:
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 754 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար