ԵՊԲՀ-ում մեկնարկել է սեռական և վերարտադրողական առողջությանը նվիրված միջազգային գիտաժողով

18-10-2019 15:16:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵՊԲՀ-ում մեկնարկած «Սեռական և վերարտադրողական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում այսօր սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի արտասահմանցի և տեղացի առաջատար մասնագետները ներկայացրին ոլորտի արդի թեմաներն ու կիսվեցին մասնագիտական փորձով:
 

Ողջունելով գիտաժողովի մեկնարկը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ քննարկումներ՝ բարձրացված բոլոր հարցերի ուղղությամբ: «Գիտաժողովը երկար տարիների գիտական-գործնական հետազոտությունների տրամաբանական շարունակությունն է»,-ասաց ռեկտորը: Արմեն Մուրադյանի խոսքով՝ այսօր հնարավորություն է ստեղծվել տարիներ առաջ փակ թեմաներ համարվող արդիական հարցերը դարձնել քննարկման առարկա: 
 
«Տղամարդու և կնոջ փոխհարաբերության խնդիրները տարբեր հարթակներում ուշադրության կենտրոնում են, սակայն սեքսոպաթոլոգիային վերաբերող հարցերի ակադեմիական ձևաչափը կարևոր է և արդիական»,-ընդգծեց ԵՊԲՀ ռեկտորը:
 
Գիտաժողովը ընդգրկում է բժշկության տարբեր ոլորտները՝ սեքսոլոգիա, անդրոլոգիա, ընտանեկան բժշկություն, հոգեբուժություն, հոգեթերապիա, բժշկական հոգեբանություն, էնդոկրինոլոգիա, նյարդաբանություն, հանրային առողջություն, գինեկոլոգիա, վեներոլոգիա, ուրոլոգիա, ռեպրոդուկտոլոգիա, փիլիսոփայություն, էթիկա, որոնք անմիջական կապ ունեն սեռական առողջության պահպանման գործում: 
 
Հոգեբույժ, սթրեսոլոգ պրոֆեսոր Ադել Թադևոսյանն ընդգծելով գիտաժողովի կարևորությունը, նշեց, որ սեքսոպաթալոգիայի խնդիրները բխում են նաև այլ ոլորտներից, և այս հանդիպում կազմակերպվել է՝ հաշվի առնելով, հատկապես, բժշկության տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածությունն ու մասնակցությունը:
 
Նա հույս հայտնեց, որ գիտաժողովն արդյունավետ կլինի յուրաքանչյուրի համար:
 
«Սեռական առողջությունը՝ հարակից մասնագիտությունների դիտարկում» խորագրի ներքո զեկույցներով հանդես եկան ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը՝ «Սեքսոլոգիայի ուսուցման հարցերը ընտանեկան բժիշկների հետդիպլոմային կրթական ծրագրում» թեմայով, Նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը՝ «Կոնքային խրոնիկ ցավի համախտանիշ» թեմայով: ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան՝ «Տրանսգենդերային երեխաներ և դեռահասներ» թեմայով, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը՝ «Հոգեկան գործոնի դերը սեռական խանգարումների գենեզում» թեմայով և այլն: 
 
Գիտաժողովի երկրորդ օրը՝ «Սթրես, հորմոններ և սեքս» գիտագործանական արտագնա սեմինարի ընթացքում արտասհմանցի մասնագետները կներկայացնեն կլինիկական դեպքեր: 
 
Կիևի գլխավոր սեքսոպաթոլոգ, ընտանիքի պլանավորման, սեքսոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, ԽՀԿԲԱ սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Բորիս Վորնիկը կներկայացնի՝ «Զույգի հոգեբանական և սեռական համատեղելիության արդի մեթոդները» թեման, Վրաստանի ուրոլոգիական ասոցիացիայի կանանց ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար, ուրոլոգ Ա. Խելայիան
անդրադարձավ «Պրոստատիտով պացիենտի սեռական խանգարման բուժման առանձհատկությունները» կլինիկական դեպքին, «Սթրեսով պայմանավորված սեռական խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումները» դեպքը ներկայացրեց հոգեբույժ, սթրեսոլոգ պրոֆեսոր Ադել Թադևոսյանը և ՄՀԿԲԱ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կալինչենկոյի կլինիկայի գիտական ղեկավար Սվետլանա Կալինչենկոն «Անդրոգենային դեֆիցիտով պացիենտի բուժման սկզբունքները»:
 
Նշենք, որ «Սեռական և վերարտադրողական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» միջազգային երկօրյա գիտաժողովը նվիրված է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հիմնադրման 20-ամյակին:
 
գործում:    Հոգեբույժ,
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 901 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար